Image may contain: 1 person, suitԴեպի հեռավոր նպատակներ կողմնորոշումը անհրաժեշտ է դարձնել կառավարման կայուն սկզբունք:
Ճապոնիայի ամենախոշոր պողպատաձուլական ընկերության պրեզիդենտը, դիմելով իր վարձու կառավարիչներին, մի առիթով ասել է. «Դուք պետք է միշտ ձգտեք ապահովելու ձեր աշխատակիցներին կայուն վաստակով, բայց գլխավորը, որ պիտի հիշեք առաջին հերթին, նրանց ապագայի հույսով ապահովելն է»:
Կողմնորոշումը դեպի ապագան սերտորեն կապված է կուտակման հոգեբանության հետ, որը վաղուց ի վեր հատուկ է ճապոնական հասարակությանը: Ճապոնիայում յուրաքանչյուր բանվոր կամ ծառայող ձգտում է ավելացնել իր խնայողությունները: Ըստ վիճակագրության տվյալների՝ ճապոնական միջակ ընտանիքն ամեն ամիս բանկ է մուծում իր բյուջեի մոտ 20 տոկոսը, երեք անգամ ավելի, քան ամերիկյան ընտանիքը: Տնտեսագետների կարծիքով՝ ճապոնացիների անհատական խնայողությունները երկրի տնտեսական զարգացման հզոր լծակ են: Ճապոնիայի վարչակազմն այդ միջոցները լայնորեն օգտագործում է իր երկարաժամկետ տնտեսական ստրատեգիայի իրականացման համար: :)
հ.գ. :) Նախկին գլանակներից է .)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել