Տեսանյութը, որում պատկերված է ձեռքի և սրտի անհաջող առաջարկությունը, դարձել է հիթ Facebook սոցցանցում։ Դեպքը տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում, ամերիկյան Atlanta Hawks բասկետբոլային թիմի խաղերից մեկի ժամանակ։ Սիրահար զույգը հայտնվել է Philips Arena-ում տեղադրված տեսախցիկների օբյեկտիվներում։ Երիտասարդը գրպանից հանել է մատանին և արդեն պատրաստ էր այն նվիրել սիրելիին, երբ կողքին նստած հանդիսականը չափազանց ուժգին հարվածել է իր ուսին, մատանին ընկել ու անհետացել է։ Մեկ օրում տեսանյութն ավելի քան 300 հազար դիտում է ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել