Картинки по запросу փմձՓոքր և միջին բիզնեսը ՀՀ տնտեսվարողների այն հատվածն է, որը ծանր վիճակում է հայտնվել՝ ՀՀ տնտեսությանբ դանդաղ աճին զուգահեռ: Բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը դարձել է ռիսկային: Այս իրավիճակում ՓՄՁ ոլորտը չի կարող ունենալ ձեռքբերումներ, եթե չկա պետական աջակցություն: Այս հանգամանքից ելնելով՝ պետությունը ակտիվացրել է ՓՄՁ-ներին աջակցություն տրամադրելու իր քաղաքականությունը: Նկատելի է, որ ոլորտի զարգացման համար 2016թ-ին տարվել է հատուկ քաղաքականություն:

«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2016թ. ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի կողմից տրամադրվել է 8910 աջակցություն շուրջ 4300 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների (4%-ը` Երևան քաղաքում, իսկ 96%-ը` ՀՀ մարզերում): Մասնավորապես 152 սկսնակ գործարարների տրամադրվել է ձեռներեցության աջակցություն, 126 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ուսուցողական աջակցություն, 8417 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, մեկ ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է 14.9 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, 14 սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է վարկային երաշխավորություն. ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 59.9 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 61.6 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին տրամադրված երաշխավորության միջին գումարը կազմել է 4.3 մլն ՀՀ դրամ, վարկային միջոցների միջին գումարը` 4.4 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016 թվականին տրամադրվել է թվով 35 վարկ, այդ թվում` վարկավորվել են թվով 26 իրավաբանական անձ և 8 անհատ ձեռնարկատեր: Վարկավորման ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, որը նպաստել է նոր արտադրության կազմակերպմանը և զարգացմանը, արտահանման խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ գործող աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն մոտակա, այլև հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում:

ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը նույն տեմպերով շարունակվելու է նաև այս տարի, սակայն պետք է մտածել փոքր բիզնեսին աջակցելու նոր մեխանիզմներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել