Որովայնի փքվածությոնը շատ տհաճ զգացողություն է, ինչպես և փորկապությունը:

Բայց կան բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ավելի արագ հաղթահարել ախտանիշերը:

Картинки по запросу

 1. Չաման, համեմ, սամիթ: Համեմունքների այս համադրությունը հրաշալաիորեն հանգստացնում է բորբոքումը և որովայնի փքվածությունը:

2. Սամիթ, անանուխ, կոճապղպեղ, երիցուկ: Այս բաղադրատոմսը կարող է օգնել նույնիսկ ստամոքսի ջղակծկումների դեպքում: Սամիթը խթանում է լեղու հոսքը, անանուխը թուլացնում է մարսողական մկանները, կոճապղպեղը խթանում է թուքն ու լեղին, երիցուկը թուլացնում է մկանային ջղակծկումները:

3. Անանուխ, երիցուկ, մատուտակ, նարնջի կեղև: Օգտագործեք չորացրած բույսերը: Լավ է դրանք հնարավորինս շատ չորացնել, հետո օգտագործել ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում:

4. Երիցուկ, չորացրած կոճապղպեղ: Մարսողական ֆերմենտներ են արտազատում և լավացնում են սննդանյութերի ներծծումը:

5. Սամիթ, կոճապղպեղ, կիտրոն, աղավնիճ: Այս բաղադրատոմսն օգտագործեք լավ մարսողության համար. 2 թ/գ սամիթի սերմ, 1 թ/գ քերած թարմ կոճապղպեղ, 1 թ/գ չորացրած կիտրոն, աղավնիճ, 500 մլ ջուր:

6. Տանձ, խնձոր, խաղող, դարչին: Օգտագործեք 2 կտոր տանձ, 2 կտոր խնձոր, 4-5 խաղող հատիկ և դարչին ըստ ճաշակի: 250 մլ տաք ջուր ավելացրեք: Խնձորի և տանձի պեկտինը կանխում է փորլուծությունը և փորկապությունը, խաղողի կվերցետինը նպաստում է առողջ մարսողությանը, դարչինը խթանում է նյութափոխանակությունը:

7. Տուղտի արմատ, վարդի կոկոն, դարչին: Սա հանգստացնող և տաքացնող թեյ է, որն օգնում է հաղթահարել որովայնի ցավը: Բաղադրիչները խառնեք 3:2:1 համամասնությամբ, վրան սառը ջուր լցրեք, մի գիշեր թողեք սառնարանում: Առավոտյան ըմպելիքը քամեք և ընդունեք ուտելուց հետո:

8. Կիտրոնաթուփ: Սա թեթև թեյ է, որն ամենից հաճախ խորհուրդ են տալիս երեխաներին, բայց այն շատ հարմար է նաև մեծահասակների համար:

Հիշեք, որ նախքան այս թեյերը խմելը պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Համոզվեք, որ ալերգիա կամ այլ հակացուցումներ չունեք այս ըմպելիքների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել