BlogNews.am-ի բլից հարցերին պատասխանում է «Թաքնված սեր» սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Անիին մարմնավորած երիտասարդ դերասանուհի և պարզապես գեղեցկուհի Իննա Խոջամիրյանը: 

Արթնացել եմ, ու առաջին բանը, որ արել եմ` համբուրել եմ ծնողներիս, բարի լույս մաղթել:

Սիրում եմ, երբ անձրևում է:

Ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին կցանկանայի լինել․ Молчание ягнят (առաջինն, ինչ անցավ մտքովս)))

Սիրելի բրենդը` Roberto Cavalli

Վերջին անգամ հեռախոսովս նկարել եմ քննական հարցաշարս։

 

Տանել չեմ կարողանում անորոշ ու սպասողական իրավիճակները:

Առաջին բանը, որ գնահատում եմ մարդու մեջ` աուրան, չափավորությունը:

Առաջին անգամ սիրահարվել եմ 15 տարեկանում:

Երբ սիրում եմ, հավատարիմ եմ ու նվիրված:

Մերժում եմ, երբ կա դրա անհրաժեշտությունը )))

Խոհանոցն ու ես մտերիմ ընկերներ ենք, երբ տանը մենակ եմ լինում )

Նորաձևությունն ինձ համար զուտ արտաքին գրավչության էֆեկտն ուժեղացնող կամ սահմանափակող միջոցներից է:

Երջանիկ եմ, երբ կարողանում եմ երջանկացնել (ու նաև ամեն անգամ, երբ քույրերիս բալիկներն ինձ հետ են լինում)

 

Տխրում եմ, երբ ռեալ պատճառ կա:

Երազում եմ, որ սահմանին մշտական խաղաղություն հաստատվի, ու բոլոր զինվորները տուն վերադառնան, գոնե... Մնացածը նպատակներ են ))

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել