Картинки по запросу ՕբամաՆախագահական իրավասությունների ավարտից մեկ օր առաջ ԱՄՆ-ի նախկին առաջնորդ Բարաք Օբաման ստորագրել է հրաման 330 ամերիկացի կալանավորների պատժաչափը մեղմելու վերաբերյալ, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ի պատմության ողջ ընթացքում՝ 24-ժամյա ժամանակահատվածի կտրվածքով:

Առհասարակ, ԱՄՆ-ի նախկին առաջնորդն իր նախագահության ամբողջ 8 տարիների ընթացքում մեղմել է ընդհանուր առմամբ 1715 մարդու դատավճիռ, այդ թվում՝ 560 ցմահ ազատազրկվածների: Այս ցուցանիշն իր հերթին ավելին է, քան ԱՄՆ-ի վերջին 13 նախագահների կողմից կայացրած համաներման որոշումները միասին վերցված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել