Related imageArmenpress-ը գրում է.
 Համացանցում կեղծ նորությունների լայն տարածումը գրավել Է գիտնականների ուշադրությունը: Քեմբրիջի համալսարանի մասնագետները մտածում են Համացանցում կեղծ նորությունների դեմ յուրատեսակ պատվաստանյութ ստեղծելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով BBC­ ին: Գիտնականները կարծում են, որ տարբեր կառույցներ կարող են պայքարել իրենց գործունեության մասին մարդկանց ապատեղեկացնելու փորձերի դեմ՝ ինքնուրույն հրապարակելով ապատեղեկատվություն. բայց ոչ մեծ քանակներով եւ անհապաղ մերկացմամբ:
 Գիտնականների կարծիքով՝ դա օգնում Է բարձրացնելու ռեցիպիենտների զգոնությունը եւ նրանց պակաս հակված Է դարձնում գայթակղիչ վերնագրերով կեղծ նորությունների նկատմամբ: Այս մեթոդի արդյունավետությունն առայժմ հաստատված Է միայն մեկ գիտափորձով: Դրա շրջանակներում 2 հազար ամերիկացիների երկու կարծիք են ներկայացրել գլոբալ տաքացման վերաբերյալ, որոնցից մեկը հիմնվել Է գիտական փաստերի վրա, իսկ երկրորդն, որն իբր հերքում Է դրանք, չի հիմնվել ընդհանրապես ոչ մի բանի վրա: Մեծավ մասամբ գիտափորձի մասնակիցներն ապատեղեկատվությունն ընդունել են ճշմարտության տեղ: Բայց դյուրահավատ ընթերցողների թիվը կտրուկ նվազել Է, երբ առաջին՝ ճշմարիտ հաղորդագրության հետ մեկտեղ նրանք ստացել են նախազգուշացում իրենց ապատեղեկացնելու հնարավոր փորձի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել