Նորաձևության թրենդները, իհարկե, կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է իմանալ հակաթրենդները ծիծաղելի և անհարմար վիճակում չհայտնվելու համար: Նկարիչ-դիզայներ Դիանա Շատվերյանը BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է հակաթրենդների մասին:

1. Դասական վերարկուն սպորտային հագուստի հետ

Դասական մուշտակը չի կարելի համադրել լրիվ սպորտային հագուստի հետ: Այդ համադրությունը հիմա հաճախ է հանդիպում, օրինակ՝ բոթասով և սպորտային գլխարկով: Խորհուրդ չեմ տա՝ ինչ-որ մեկն այդ համադրությամբ քաղաքից դուրս գնա կամ էլ բարձրակրունկներով: Ոչ մի աղջկա հասակը վատը չէ, միջին հասակը լավ է, ավելի լավ է ցածր կոշիկներ և համապատասխան հագնված, քան կրունկներով և անհամապատասխան: 

2. Սպորտային, մորթուց, փոմփոլիկով գլխարկները

Երբ սպորտային, մորթուց գլխարկները համադրում են շորերի և կրունկների հետ, դրանք անհամատեղելի են: Օրինակ` կարող են նայել Սիառայի, Ռիտա Օռայի հագուստները, ովքեր նմանատիկ գլխարկներ են կրում, և տեսնեն, թե ինչի հետ են համադրում: 

3. Ամբողջությամբ լեոպորդի պրինտը

Եթե մարդ իր լուքում ունի մի բան լեոպարդի պրինտով, վերջ, ավելի բան պետք է չլինի: Օրինակ՝ լեոպարդային վերնաշապիկը կարող է համադրվել այլ բաների հետ, ոչ մի տեսակի լեոպարդ այլևս չի կարող լինել: Եթե, օրինակ, լեոպարդային կոշիկ կա, դրա հետ այլևս ոչինչ չեք կարող համադրել: Լեոպարդը հագնում են մենակ, դա բարդ չէ, պարզապես պետք է կարողանալ ճիշտ ընտրել: Կարող եմ ասել, որ խոսքս գնում է կենդանիկների պրինտի մասին, բոլորի: Լեոպարդը լեոպարդի հետ հանգելը համարվում է հակաթրենդ:

4. Բաց կոշիկները գունավոր զուգագուլպայով  

Առհասարակ, եթե մտածում եք տեղ գնալուց կրել զուգագուլպաներ բաց քթով կոշիկների հետ, դա շատ տգեղ է և պետք չէ այդպես անել: Նախ՝ հիմա վաճառում են զուգագուլպաներ առանց մատների, բայց դրա փոխարեն կան «ժիտկիե կալգոտկի», այսինքն՝ սպրեյ է, ոտքիդ գույնը փոխում է, այսինքն՝ դու խուսափում ես ամռանը զուգագուլպա հագնելուց: Դա սովետից մնացած բան է, որն այլևս ոչ մի կերպ մեր ժամանակներում չի օգտագործվում։

5. Պատռված տաբատի տակից զուգագուլպա կրելը

Պառտած ջինսե տաբատները ամառային-գարնանային հագուստ են համարվում: Անցավ սեզոնը, պետք է ծալել և դնել մի կողմ, քանի որ այն ձմեռային հագուստ չէ: Հիմա, երբ տեսնում եմ աղջիկներին ամառային ջինսե տաբատների տակից հաստ զուգագուլպա հագած, սարսափում եմ. դա սարսափելի հակաթրենդ է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել