Նիկի Բունը դեռահաս տարիքում, երբ ապրում էր Շոտլանդիայում, զբաղվում էր լուսանկարչությամբ, սակայն տարբեր հանգամանքների բերումով այդ հոբբին երկրորդ պլան մղվեց: Սակայն երբ Նիկին բնակություն հաստատեց Նոր Զելանդիայի հեռավոր գյուղերից մեկում և լույս աշխարհ բերեց չորս զավակների, սերը դեպի լուսանկարչությունը նոր ուժով վերածնվեց նրա մեջ: Նա տեսնում էր, թե ինչպես են իր երեխաները ճանաչում և սովորում աշխարհը. դա նրա համար լավագույն ոգեշնչումն էր:

Իր երեխաների կյանքին նվիրված լուսանկարների շարքը Նիկին անվանել է «Վայրի մանկություն»:

 

«Իմ երեխաներն ապրում են առանց հեռուստացույցի և ժամանակակից գաջեթների»:

«Մեր ապրելակերպը շատերին կարող է անհետաքրքիր, տարօրինակ և դժվար թվալ…»

«…սակայն ես այնքան երջանիկ եմ, որ երեխաներիս հետ ապրում եմ այս կախարդական վայրում»:

«Ես ժամանակագրություն եմ կազմում նրանց օրերի, որոնք լի են բնության հետ շփմամբ և բազմատեսակ խաղերով»:

«Սա նրանց կյանքի, մանկության գրառումն է, ինչպես որ կա…»

«… նրանց իրականության մեջ»:

«Սա նաև իմ մանկության արտացոլանքն է…»

«… այն ժամանակների, երբ ես լիովին ազատ էի»:

«Նույնպիսի կյանքի փորձ էլ ցանկանում եմ, որ իմ երեխաներն ունենան»:

«Շատ եմ ուզում, որ իմ լուսանկարները մարդկանց հիշեցնեն իրենց սեփական մանկության մասին»:

«Իմ երեխաները տուն են գալիս կեղտի մեջ կորած, և ես հասկանում եմ, որ դա այն է, ինչ նրանց անհրաժեշտ է»:

«Նրանք վազում են այնտեղ, ուր ուզում են և բնության հետ ներդաշնակության մեջ են գտնվում»:

«Նրանք ապրում են հիմա և այստեղ, վայրի և ազատ…»

«… և ոչ մի հեռավորություն չկա նրանց փոքրիկ հոգիների և բնության մեջ»:

«Այո, գյուղական կյանքը ծանր աշխատանք է պահանջում…»

«… բայց դրա փոխարեն երեխաներս ամբողջովին գիտակցում են, թե ինչպես են մեզ հասնում բարիքները»:

«Նրանք տեսնում են, թե որտեղից է առաջանում սնունդը, թե ինչ է կյանքը և ինչ է մահը»:

«Նրանք ընկալում են կյանքը՝ իր բոլոր հեշտ ու դժվար կողմերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել