Tert.am-ը գրում է.
 Մոսկվան Կալինինգրադից «Իսկանդեր» հրթիռային համալիրները հետ չի տանի քանի դեռ Եվրոպայում առկա է Ռուսաստանի դեմ ուղղված հրթիռային համակարգ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ BBC-ին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:
 «Դա շատ բարդ հարց է: Դուք չեք կարող պարզապես հետ քաշել այդ հրթիռները Կալինինգրադից՝ չիմանալով, որ կվերացվեն եվրոպական մայրցամաքում մի ամբողջ հակառուսական հրթիռային համակարգի ստեղծման ծրագրերը»,- ասել է նա:
 ՌԴ պաշտպանության նախարարությունն անցած տարի հաստատել է Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայման մասին հաղորդագրությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել