Ձեզ ենք ներկայացնում հազի դեմ լավագույն միջոցը: Պետք է ընդամենը 3 բաղադրիչ, որոնք հավանաբար կան քո տանը:

 Հազի դեմ մեղրով կոմպրես

Բաղադրիչները՝

  • 1 թ/գ մեղր
  • 1 թ/գ ալյուր
  • 1 թ/գ կոկոսի յուղ
  • Կտորե անձեռոցիկ
  • Վիրակապ կամ լայն սպեղանի

Պատրաստումը՝

Խառնիր մեղրը, ալյուրը և տաքացրած, բայց ոչ տաք (որ չայրվես) կոկոսի յուղը:

Պետք է մածուցիկ զանգված ստացվի:

Այն քսիր անձեռոցիկի վրա և դիր կրծքավանդակիդ կենտրոնում, բայց ոչ մի դեպքում սրտիդ վրա չդնես:

Կոմպրեսը վիրակապով ամրացրու:

Կոմպրեսը կարող ես նաև կոկորդիդ դնել: Կոմպրեսի բաղադրիչները չեն գրգռում մաշկը և տաքացնող լավ հատկություն ունեն:

Կիրառումը՝

1. Եթե հիվանդը երեխա է, այս կոմպրեսը կարելի է 2-3 ժամ թողնել: Փոքրիկին տաք սվիտեր հագցրու կամ տաք ծածկոցով ծածկիր, որպեսզի լավ տաքանա և կոմպրեսն ավելի լավ ազդի:

2. Մեծահասակները կոմպրեսը կարող են ամբողջ գիշեր թողնել: Պարտադիր պետք է տաք ծածկվել:

Առողջական վիճակը կլավանա արդեն առաջին օգտագործումից հետո:

Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր:

Խորհուրդ ենք տալիս զուգահեռ մեղր ուտել, այն լավ է ազդում ինքնազգացողության վրա բրոնխիտի և մրսածության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել