Картинки по запросу վարչապետՄինչ մամուլում շարունակում են քննարկման առարկա լինել Կարեն Կարապետյան-օլիգարխա փոխհարաբերությունները, վարչապետը անսպասելի անցել է հակահարձակման: Թիրախում հանրությանը քաջ հայտնի Արտակ Սարգսյանն է, նույն ինքը՝ ՍԱՍ-ի Արտակը:

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ՍԱՍ սուպերմարկետների մի քանի խանութներում, ինչի արդյունքում երկու խանութ ժամանակավորապես փակվել է:

Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ Արտակ Սարգսյանը մեկ այլ առիթով էր հիշատակվել, մասնավորապես՝ տեղեկություններ էին տարածվել, որ նա իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել այն համայնքում, որտեղից նա պատրաստվում է առաջիկայում որպես պատգամավոր առաջադրվել:

10 օր առաջ կառավարության 100 օրվա կապակցությամբ կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ վարչապետն ըստ էության ակնարկել էր, որ օլիգարխների հետ հարաբերություններում անկաշկանդ է, ձեռքերն ազատ. «Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ՝ այդ բառի տակ ինչ եք դնում՝ ապահով»:
Ո՞վ է լինելու հաջորդը և ո՞ւր է տանելու վարչապետի այս անկաշկանդվածությունը, կերևա ամիսներ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել