Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Օրը լավ է այն Խոյերի համար, որոնք սիրում են գաղտնիքներ, հանելուկներ, երկակիություն, ինտիմ կամ ինտրիգային մթնոլորտ: Այս օրերի մթնոլորտն արթնացնում է երևակայությունը, տրամադրում է գաղտնի արկածների, դրդում է թաքուն ցանկությունները կյանքի կոչելու: Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե դուք համակերպվել եք ձեր դերի հետ և չեք բողոքում հանգամանքների դեմ: Իսկ նրանց, ովքեր չեն համակերպվել իրավիճակին, խորհուրդ է տրվում գործել՝ ըստ հանգամանքների:

Ցուլ

Այսօր Ցուլերը ռոմանտիկ են տրամադրված, դեմ չեն լքելու սովոր միջավայրը և ընկղմվելու սիրո, կրքերի, արկածների աշխարհում: Բացառված չէ, որ ձեզ արկածների մեջ ներքաշի ընկերը, ազգականը, սիրելի անձնավորությունը, ամուսինը: Ձեր և մյուսների մտադրությունների ներդաշնակությունը թույլ կտա գործել նույն ալիքի վրա, ժամանակ չծախսել բացատրությունների և ջանքերի համաձայնեցման վրա: Անցանկալի է կասկածելի միջավայրում զգոնությունը կորցնելը:

Երկվորյակ

Ինքնակամ կամ հանգամանքների բերումով Երկվորյակներն այսօր երկրորդական դերերում կլինեն, կկատարեն ուրիշների քմահաճույքները, կզոհաբերեն իրենց ժամանակը, հարմարավետությունը, ռեսուրսները: Սիրալիրությունը կարող է թելադրված լինել ուժգին զգացմունքով, նպատակին հասնելու ցանկությամբ, ինչպես նաև հոգ տանելու, օգնելու, դժվար պահին աջակցելու ցանկությամբ: Հնարավոր է՝ ստիպված լինեք փրկել սիրելի անձնավորությանը կամ բիզնեսը:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր կարող են անձնատուր լինել իրենց ցանկություններին, սովորություններին, երևակայություններին, երես տալ սիրելի և մտերիմ մարդկանց: Այսօրվա հաճելի առանձնահատկությունը մարմնականի և հոգևորի ներդաշնակությունն է: Կարելի է վայելել սերը, արվեստը, հին հետաքրքրությունները` միաժամանակ ընդլայնելով ձեր աշխարհայացքն ու հնարավորությունները: Հիանալի օր է սիրահարների համար:

Առյուծ

Առյուծներն այսօր կարիք ունեն ըմբռնման, վստահության: Բացառված չէ մեկուսանալու, արվեստի, երևակայությունների, հիշողությունների մեջ խորասուզվելու ձգտումը: Հնարավոր է ինչ-որ բան ձեզ պահի տանը, ստիպի մնալ մտերիմների հետ: Սիրային հարաբերությունները կարող են կառուցվել կրքերի և ինտրիգների վրա, սակայն պահանջել նաև նրբանկատություն: Ցանկացած իրավիճակում կարևոր է անվտանգությունը:

Կույս

Կույսերին օրը խոստանում է երեկվա իրադարձությունների ինտենսիվ շարունակություն: Կարելի է զարգացնել համատեղ նախաձեռնությունները, բացահայտ կամ քողարկված շահույթի, մտերիմների կողմից աջակցության հույս ունենալ: Հիանալի օր է ուղևորությունների, այցերի, ամուսնական ներդաշնակության ամրապնդման համար: Բացառված չէ ուշադրություն նախկին գործընկերոջ, մրցակցի, կյանքի ուղեկցի կողմից:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար նոր նախաձեռնություններ, կարևոր հանդիպումներ, ակտիվ հանգիստ ծրագրել: Օրը հակում է չեզոքության, երազկոտության: Գործելու համար հաճախ ազդակ կլինեն զգացմունքները: Հնարավոր է կենտրոնացում որոշակի ցանկությունների, զգացողությունների վրա: Ընտանիքում կամ անձնական հարաբերություններում կարող է ուժգնանալ ամեն ինչ միասին անելու ցանկությունը:

Կարիճ

Կարիճներին օրը թույլ է տալիս ամրապնդել վերջին շաբաթների նվաճումները: Այսօրվա հանգամանքները սնում են աշխատանքային և սիրային ազարտը, պարգևում են ստեղծագործական ոգևորություն, նպաստում են ընկերների հետ ակտիվ համագործակցությանը: Ֆիզիկական և հոգեկան էներգիայի հաջող հավասարակշռությունը թույլ է տալիս պահպանել գերազանց մարզավիճակը և միանգամից մի քանի նպատակի ուղղությամբ աշխատել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ուղղակիորեն մասնակցել իրադարձությունների ընթացքին: Իրավիճակի վրա ազդելու համար այսօր ավելի լավ է օգտագործել քողարկված նախաձեռնությունը, միջնորդների օգնությունը: Օրը սրում է ինտուիցիան, օգնում է բացահայտել գաղտնի շարժառիթներն ու միտումները: Գաղտնին կարող է բացահայտ դառնալ` առանց ձեր մասնակցության: Հնարավոր է մեկուսանալու, գաղտնի գործարքների նկատմամբ հետաքրքրություն:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են կլանված լինել գաղտնիքների բացահայտմամբ, անցյալի վերլուծությամբ: Կարող է իր մասին հիշեցնել հին ընկերը: Կենսաոճը և հետաքրքրությունների շրջանակն այսօր կորոշեն այնպիսի որակները, ինչպիսիք են խորաթափանցությունը, ընկալունակությունը, երաժշտականությունը, զգայականությունը: Զգացմունքների ավելցուկը կարելի է իրագործել սիրո, ստեղծագործության և երևակայություն պահանջող զբաղմունքների մեջ:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերն այսօր խորհուրդ չեն տալիս համառորեն նայել առաջ: Արժե խուսափել նոր ծրագրեր կազմելուց և հաստատելուց, ռազմավարություն մշակելուց: Հատկապես անցանկալի է ապագայի տարերային նյութավորումը. հիշողությունը և երևակայությունը կարող են օդային ամրոցներ կառուցել` հեռու ձեր իրական նպատակներից: Ցրվելուն կօգնեն ընթացիկ գործերը, հրատապ առաջադրանքները: Հաջող կլինեն նպատակային գնումները:

Ձկներ

Ձկներին օրը կպարգևի նախաձեռնությունների հաջողության, զգացմունքային, աշխատանքային, զգայական պոտենցիալի ներդաշնակ բացահայտման, արկածների հաջող ավարտի համար անհրաժեշտ ամեն բան: Կարելի է գնալ փորձված ճանապարհով: Հնարավոր է փոքրիկ ճանապարհորդություն դեպի անցյալ: Հնարավորությունների իրագործմանը կարող է խանգարել ծուլությունը, պասիվությունը, հոգնածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել