«Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին  չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին:  Այս լուրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:
 
Թերթի տեղեկություններով,  Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի  իշխանությունների հետ,  նա դեռ չի կարողացել թե՛ ընտրություններում, թե՛ ետընտրական  զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել  իր համար:
 
«Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ  Բեգլարյանն իր հնարավորություններն ու  ազդեցությունն օգտագործի  ՀՀԿ-ի համար,  որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ:  Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից  և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել