Ֆլորիդայում ալիգատորը կծել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ավագ որդուն՝ Եգոր-Դանիելին։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Ստրանա» պարբերականը։

Տղան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վնասված ձեռքի լուսանկարը և գրել, որ պահը, իհարկե, տհաճ է, սակայն իր հետ ամեն ինչ կարգին է։

Պարբերականի տվյալներով՝ Կիևի քաղաքապետի որդին որպես կամավոր աշխատում է Էվերգլեյդս ազգային պարկում։ Մայամիից ոչ հեռու գտնվող արգելանոցում նա խնամում է ալիգատորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել