Ջո Բրոթոնը (Jo Broughton) փաստագրական ժանրում լուսանկարչուհի է:

Նա հեղինակել է «Դատարկ պոռնոստուդիաներ» ֆոտոնախագիծը, որի վրա 2 տարի է աշխատել:

Աշխատանքային օրվանից հետո, երբ նկարահանումն ավարտվում է, դերասանները գնացել են տուն, Ջոն ձեռքն է վերցրել ֆոտոխցիկն ու լուսանկարել պոռնոֆոտոնկարահանումների հետևանքները:

Վառ և գունավոր ներքին հարդարանքը առաջին հայացքից շատ գեղեցիկ է, բայց լուսանկարին ավելի ուշադիր նայելով՝ կարելի է տեսնել այս ու այն կողմ անփութորեն թողնված պոռնոռեկվիզիտը:

Պոռնոգրաֆիկ ֆոտոշարքի նկարահանման յուրաքանչուր վայրն առանձին պատմություն է իր սյուժեով, որը վերջում օգնում է ֆոտոխցիկի առաջ մերկ մարմինների կեցվածք ընդունելուն:

Պոռնոֆոտոշարքերի ստուդիաներ լուսանկարելով՝ հեղինակը հանդիսատեսին հնարավորություն է տալիս իրեն նկարահանման հրապարակում զգալ և երեկայությունը շարժելով՝ պատկերացնել այնտեղ տեղի ունեցողը:

Այդպիսով լուսանկարիչը մերկացնում է պոռնոինդուստրիայի աշխարհը ներսից՝ միաժամանակ ոչ մի կադրում մերկ մարմին ցույց չտալով:

«Դատարկ պոռնոստուդիաները» Ջո Բրոթոնի երրորդ ֆոտոնախագիծն է:

Առաջինը կոչվում է «Իմ նախկին ընկերների ընկերուհիները»:

Այս նախագծում Ջոն գտել է իր մի քանի նախկին ընկերների ընկերուհիներին և նրանց լուսանկարել մեկ ֆոտոշարքի համար:

Երկրորդ նախագիծը կոչվում է «Կույսերը»: Սրա իրականացման համար Ջոն ամսագրում հայտարարություն է տվել, որ կույսերի է փնտրում:

Աղջիկները պետք է 20 տարեկանից մեծ լինեին, հպարտանային, որ կույս են, միաժամանակ կրեին հագուստ, որում իրենց սեքսուալ զգային:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել