ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եկել է նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ հարգելու ամերիկյան ժողովրդավարությունն ու նրա արժեքները։
 Քլինթոնը նախագահական ընտություններին մասնակցել է Դեմոկրատական կուսակցությունից։ Նա զիջել է հանրապետական Թրամփին նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում։ Թրամփի երդմնակալությունը կսկսվի առաջիկա րոպեներին, Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտ։
 «Ես այսօր այստեղ եմ՝ հարգելու մեր ժողովրդավարությունն ու նրա պատմական արժեքները։ Ես երբեք չեմ դադարի հավատալ մեր երկրին ու նրա ապագային»,-գրել է Քլինթոնն իր թվիթերյան միկրոբլոգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել