Անգամ ջինսերի սիրահար աղջիկները կհաստատեն, որ առանց շրջազգեստների պարզապես անհնար է: Բայց շրջազգեստների բազմազանության մեջ կողմորոշվելը չափազանց դժվար է:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 շրջազգեստ, որ յուրաքանչյուր կին և աղջիկ պետք է ունենա իր զգեստապահարանում:

Փոքրիկ սև զգեստ

Բոլոր զգեստներից ամենալեգենդարը հենց փոքրիկ սև զգեստն է, որը գոյություն ունի բազմաթիվ վարիացիաներով: Յուրաքանչյուրը վստահորեն կգտնի իրեն համապատասխան մոդելը:

Կարմիր զգեստ

Կարմիր զգեստը կարծես ճչում է «նայի՛ր ինձ», իսկ կարմիր զգեստով կինը պատկերացումներում պարզապես խենթացնող և կրքոտ կերպար է ստեղծում:

Երկար զգեստ

Այս մոդելի զգեստը սազում է ցանկացած կազմվածք ունեցող կնոջ, պարզապես հարկավոր է հիշել, որ զգեստը պետք է ընդգծի իրանը (талиа):

Զգեստ-ֆուտլյար

Շատ կոնսերվատիվ, սակայն միևնույն ժամանակ չափազանց կանացի ընտրություն: Սա պարզապես անփոխարինելի զգեստ է, որը տեղին է թե՛ գործնական հանդիպումներին և թե՛ տոնական առիթներին:

A-ի ուրվագծով զգեստ

A-ի ուրվագծով զգեստները փխրուն և նուրբ տեսք են հաղորդում:

Զգեստ-վերնաշապիկ

Զգեստ-վերնաշապիկի հեղինակը Կոկո Շանելն է, որը պարզապես վերափոխել է տղամարդկանց զգեստապահարանի այդ իրը: Սա չափազանց հարմարավետ և միաժամանակ գեղեցիկ և համարձակ ընտրություն է:

Սպիտակ ժանյակաձև զգեստ

Ժանյակը դեռևս հնագույն ժամանակներից համարվում է շքեղության խորհրդանիշ: Հնում այն կրելու իրավունք ունեին միայն արիստոկրատները: Հիանալի տարբերակ է ռոմանտիկ ժամադրությունների համար:

Կոկտելային զգեստ

Եթե դուք պետք է գնաք մի հավաքի, որը տեղի է ունենալու օրվա երկրորդ կեսին, ապա վստահորեն կրեք կոկտելային զգեստ:

Երկար երեկոյան զգեստ

Ամենայն հավանականությամբ  այս զգեստը ձեզ հազվադեպ պետք կգա, սակայն գոնե մեկ այսպիսի շրջազգեստ ունենալը պարզապես անհրաժեշտ է:

Հարմարավետ ամենօրյա զգեստ

Հանգիստ, հասարակ, չճչացող զգեստ, որը կարելի է կրել զբոսանքների կամ էլ դասի գնալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել