Картинки по запросу աժՀայաստանի տեղեկատվական դաշտում կան մեխանիզմներ, որոնց օգնությամբ շատ հաճախ հեշտ է դառնում հանրությանը գցել մոլորության մեջ։ Այս դեպքում որոշել ենք անդրադառնալ մի դեպքի, որը առավել ակտուալ դարձավ այս անգամ ընդդիմադիր ու իշխանական որոշ շրջանակների կողմից։ Եվ այսպես՝ այդ լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող գլխավորել կամ ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, քանի որ ՀՀ քաղաքացիության հետ կապված խնդիր կա, հետևաբար 2017 թվականի պառլամենտական ընտրություններից հետո Կարապետյանը առհասարակ քաղաքականությամբ զբաղվելու, պետական պաշտոն զբաղեցնելու հետ կապված խնդիր է ունենալու օրենքի հետ։ Դեռ մի կողմ ենք թողնում վարչապետի հայտարարությունը, ով պաշտոնապես հայտարարեց, որ եթե քաղաքացիության հետ կապված խնդիր լինի, ինքը չի գլխավորի այդ ցուցակը։ Ակնհայտ է նաև, որ այդ հայտարարությունը հենց Կարապետյանի նախաձեռնությունն էր։ Մի պարզ պատճառով։ Նա ոչ մի կերպ չի ուզում շատ կարճ ժամանակում մսխել այն վարկանիշը, որը վայելում է իշխանության մեջ գտնվող քաղգործիչների կողմից (փաստացի՝ նա ամենաբարձր հեղինակությունն ունի այսօր), բացի այդ՝ դա չի խանգարում Կարապետյանին աշխատել սեփական կուսակցության համար՝ նույնիսկ չլինելով ցուցակում։ Ավելին՝ դա չի խանգարում, որ 2017-ից հետո էլ գլխավորի ՀՀ կառավարությունը։ Ոչ մի հակաօրինական բան չկա այստեղ ու պղտոր ջրում ձուկ որսալու այս խասյաթին պետք է վերջ դրվի։ Այլապես նա այսօր էլ չէր լինի ՀՀ վարչապետ, եթե օրենքը թույլ չի տալիս նրան, հետևաբար ուր էին այդ վայնասուն բարձրացնողները, թե Կարապետյանը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում։ Ճիշտ է, այն նշաձողը, որ այսօր վերցրել է գործող վարչապետը, շատ բարձր է, սակայն կան լավատեսության որոշակի հիմքեր, որ ամեն դեպքում նա ժամանակի ընթացքում կհաջողեցնի ինչ-որ բան փոխել։ Շատ կարևոր հանգամանք է, օրինակ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այլևս մարզպետ չէ։ Ակնհայտ է, որ Կարապետյանը չի ցանկացել աշխատել նրա հետ ու պահանջել է Սերժ Սարգսյանից նրա ամեմամտերիմ մարդկանցից մեկի՝ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը։ Երկու գագիկների հետ կապված իրադարձություններն էլ (Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան), պաշտոնանկություններն էլ գալիս են ապացուցելու նրա վճռականությունը։ Ինչո՞ւ չէին այդ ժամանակ բարձրաձայնում վերոնշյալ շրջանակները վարչապետի քաղաքացիության, պաշտոնների անհամատեղելիության մասին լուրերը։ Այդ ժամանակ ձեռնտու չէր երևի... Մի խոսքով՝ Կարեն Կարապետյան պատգամավորն ու Կարեն Կարապետյան վարչապետը տարբեր երևույթներ են, ու ինչքան շուտ հասկանան դրա մասին աղաղակող շրջանակաները, այնքան ավելի լավ հենց իրենց համար։ Միևնույն է, ՀՀԿ հաղթանակի դեպքում Կարապետյանը գլխավորելու է Կառավարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել