«Անցյալի ստվերներ» և «Թաքնված սեր» սերիալներից հայտնի դերակատար Իննա Խոջամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 

«Մասնագիտությանս ընտրությունը բավականին բարդ ընթացք է ունեցել. փոքրուց երազում էի դիվանագետ դառնալ, այնուհետև՝ իրավաբան, քիչ անց՝ լեզվաբան… Սակայն հենց ինքնագիտակցությանս ձևավորման փուլում էլ հասկացա, որ ինձ բացառապես ձգում ու հետքրքրում է այն ամենը, ինչը կապված է վարքի, մտածողության, բնավորության, հույզերի ու առհասարակ հոգեկանի հետ: Ընտրածս մասնագիտությունն առանձնահատուկ հավանության չարժանացավ. ինչևէ, ծնողներս ողջունեցին որոշումս»,- հարցազրույցներից մեկում ասել է Իննան, սակայն այսօր նա աշխատում է դերասանուհու մասնագիտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել