«Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացատրել է նրանով, որ խաղողի բերքը 30 տոկոսով ցածր է եղել, քան նախորդ տարի։
 
Այս մասին նա հայտարարել է երեկ լրագրողների հարցին ի պատասխան։ Եթե փոխնախարարի հայտարարությունը վերածենք թվերի, ապա 2016 թվականին Հայաստանում խաղողի ողջ բերքը վերացել է։ Խնդիրն այն է, որ գյուղոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը գումարային առումով կազմել է 106 միլիարդ դրամ։ Եթե հաշվի առնենք, որ մեկ կիլոգրամ խաղողի գինը միջինը հաշվարկվում է 200 դրամ, ապա 106 միլիարդ դրամի նվազում արձանագրելու համար պետք է, որ խաղողի բերքը նվազի 530 հազար տոննայով։ Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստացվում է առավելագույնը 300 հազար տոննա խաղող։ Այլ կերպ ասած, զուտ թվաբանորեն փոխնախարարի պնդումը չի կարող տեղի ունենալ։ Ի դեպ, Մակարյանը հայտարարել է, թե խաղողի բերքը 30 տոկոսով է ցածր եղել նախորդ տարվա ցուցանիշից: Մի խոսքով մեր ամբողջ պետական համակարգը չի կարողանում բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ 2016 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց ահռելի անկում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել