Գաղտնիք չէ, որ մարդու մարմինը շատ բան կարող է պատմել բնավորության մասին:

Պարզվում է՝ կնոջ ներքին աշխարհի մասին կարելի է դատել նրա կրծքի ձևով:

№ 1՝ ինտելեկտուալ կին

Դու ուրախությամբ պատրաստ ես ընդունել ցանկացած մարտահրավեր, միայն թե ինտելեկտիդ ուժը ցույց տաս: Քեզ համար շատ կարևոր են հանգստությունն ու հարմարավետությունը: Ուրիշների աչքում ուժեղ և վճռական կին ես: Հաճախ թաքցնում ես քո իսկական զգացմունքները և սիրում ես վայելել մենակությունդ:

№ 2՝ ի ծնե առաջնորդ

Ոչ ոք երբեք չի լսել, որ օգնություն խնդրես, չէ՞ որ դու սովոր ես ամեն ինչ ինքնուրույն անել: Ընդհակառակը, քո բոլոր մտերիմները լսում են քեզ և կարող են դժվար պահին հույս դնել քեզ վրա: Դու հաջողակ կին ես և ի ծնե առաջնորդ: Անձնական կյանքում կարող ես սառը և մեկուսացած թվալ, բայց դա քո բնածին նրբության պատճառով է:

№ 3՝ միսս յուրահատկություն

Դու ժամանակակից ուժեղ կին ես, որը չի վախենում ոչ մի խնդրից: Բավական իմպուլսիվ ես, ուստի ամեն նոր օր քեզ համար արկածի է վերածվում: Քո վարքը կարող է ցնցել շրջապատողներին, բայց իրականում որոշումներ ընդունելիս միշտ կենտրոնանում ես արժեքների սեփական համակարգի վրա:

№ 4՝ հավերժական լավատես և երազող

Ցանկացած, նույնիսկ ամենաանհույս իրավիճակում դու լուսավոր կողմեր ես տեսնում: Միշտ լավատես ես, շուրթերիցդ չի հեռանում ուրախ ժպիտը: Հեշտ ես շփվում և ծանոթանում նոր մարդկանց հետ: Հրաշալի զարգացած է երևակայությունդ, չես վախենում գնալ երազանքիդ հետևից: Ընկերներդ քեզ համարում են ընկերախմբի հոգին, բայց քչերը գիտեն, որ հոգու խորքում դու բավական խոցելի և ամաչկոտ ես:

№ 5՝ համարձակ ամազոնուհի

Որքան էլ լուրջ լինեն կյանքումդ հանդիած խոչընդոտները, միշտ լի ես դրանք ամեն գնով հաղթահարելու վճռականությամբ: Լի ես էնտուզիազմով, քո օրինակով շատ մարդկանց ոգեշնչում ես մեծ արարքների: Միաժամանակ չես հանդուրժում, երբ քեզ հակաճառում են: Նույնիսկ եթե իրավացի չես, չես կարող անմիջապես խոստովանել սխալդ:

№ 6՝ իսկական հանելուկ

Շատ զգայուն և հոգատար ես: Հրաշալի ունկնդիր ես, ընկերներդ չեն վախենում քեզ վստահել նույնիսկ ամենամեծ գաղտնիքները: Քեզ կարելի է 100%-ով վստահել, բայց ուրիշների համար շարունակում ես գաղտնիք մնալ: Չես սիրում ուրիշների հետ քո կյանքի մանրամասների մասին խոսել: Հենց այդ պատճառով քեզ համարում են խորհրդավոր և հանելուկային:

№ 7՝ լուրջ և իմաստուն

Միշտ աշխատում ես ավելացնել գիտելիքներդ և փորձդ: Քո տանը շատ գրքեր կան, ընկերներդ շատ են հարգում քո բազմագիտակությունը և շտապոմ քեզ մոտ խորհրդի համար: Ոմանք կարող են քեզ ձանձրալի համարել, բայց այդ տպավորությունը խաբուսիկ է: Պարզապես չես սիրում խոսել մանրուքների մասին և կարող ես բացահայտվել միայն մոտ ընկերների շրջապատում:

№ 8՝ միակ և անկրկնելի

Հոգիդ յուրահատկություն և ինքնարտահայտում է պահանջում: Շատ ստեղծագործ անձ ես և միշտ ձգտում ես ինչ-որ նոր բան ստեղծելու: Շատ գաղափարներ և ծրագրեր ունես, բայց հաճախ դրանք անկատար ես թողնում՝ ընկնելով անտարբերության կամ մելամաղձության գիրկը: Ընկերներդ քեզ շատ են սիրում, բարձր են գնահատում քո անհատականությունը:

№ 9՝ ներդաշնակության մարմնացում

Դու հավասարակշռված անձ ես և միշտ ներդաշնակության ես ձգտում: Ամեն կերպ խուսափում ես վեճերից, հարթում ես սուր անկյունները: Հազվադեպ ես արտահայտում քո տեսակետը և նախընտրում ես կողմ լինել մեծամասնության կարծիքին: Թեև արտաքինից ամաչկոտ ես երևում, հստակ գիտես՝ ինչի ես ուզում հասնել և վստահաբար գնում ես դեպի նպատակդ: Միտքդ միշտ զսպում է հույզերդ, դա թույլ է տալիս ճիշտ ընտրություն անել դժվար պահին:

№ 10՝ ընկերախմբի հոգին

Քո վառ խարիզման շատ մարդկանց է ձգում: Վառ և յուրահատուկ անհատականություն ես, միաժամանակ հեշտությամբ հարմարվում ես մարդկանց: Ցանկացած խմբում ոշադրության կենտրոնում ես լինում, քո բոլոր ծանոթներն անկեղծորեն հիանում են քեզնով: Շատ վառ գույներ ես բերում մտերիմներիդ կյանք:

№ 11՝ էներգիայի փոթորիկ

Միշտ ուշադրության կենտրոնում ես և հիանալի գիտես՝ ինչպես դրանից օգտվել: Շատ ուժեղ խարիզմա ունես, ուստի մեծ ազդեցություն ունես մարդկանց վրա: Միաժամանակ չես սիրում շաբլոն մտածողությունը և նախընտրում ես չկապվել մարդկանց հետ, որոնց համար առաջին տեղում պրակտիկությունն է:

№ 12՝ հենման կետ

Չափազանց պատասխանատու ես, քեզ վրա կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում: Գործընկերներդ քեզ հետ մեծ հույսեր են կապում և չեն վախենում վստահել ամենապատասխանատու գործը: Նրանք վստահ են, որ աշխատանքիդ տրվում ես 100%-ով և ամեն ինչ այնպես կանես, ինչպես մտածված է: Իսկ անձնական կյանքում հուսալի հենարան ես ողջ ընտանիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել