Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մատհուրա քաղաքի արգելոցից ոչ հեռու գտնվող գյուղի բնակիչները գիշերները ցրտից տառապող փղերին հագցրել են գիշերանոցներ։
 Կանայք արձագանքել են Wildlife SOS Elephant արգելոցի աշխատակիցների օգնության կոչին, որոնք բողոքել են կենդանիների համար առկա եղանակային անբարենպաստ պայմաններից։
 Փղերի համար գույնզգույն գիշերանոցների ստեղծումը պահանջել է ամիսներ։ Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է եղել դրանցով ցրտից պաշտպանել 20 փղի։ Առաջին երեք փղերն արդեն իսկ ստացել են նոր հագուստ։
 Հաղորդվում է, որ համայն աշխարհում վայրի փղերը ոչնչացման սպառնալիքի տակ են։ Փղոսկրի վաճառքի համար տարեկան սպանում են 30.000 փիղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել