ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 34 ZZ 830 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան և «Բելառուս» մակնիշի տրակտորը:
 Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ВАЗ-21099 մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1982 թ. ծնված  Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել