Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին քննադատելը, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանության անկախ համակարգ. «Անհրաժեշտ է եվրոպական պաշտպանության համակարգ՝ եվրոպական միջոցներով, եվրոպական ներդրումներով, որոնք կապահովեն ԵՄ-ը, նրա մեջ մտնող ազգերն ու ժողովուրդները»։ Ավելի վաղ Թրամփն իր հիացմունքն էր հայտնել նրա համար, որ Մեծ Բրիտանիան որոշել է լքել ԵՄ-ը և քննադատել էր Անգելա Մերկելի քաղաքականությունը փախստականների հարցում, իսկ ՆԱՏՕ-ն անվանել էր կարևոր, բայց հնացած կառույց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել