Tert.am-ը գրում է.
Ընթացիկ տարվա հունվարի 2-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կոսմետիկայի և օծանելիքի անվտանգության մասին» ԵՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգը, որը կարգավորելու է 12 անուն ապրանքների թողարկումը։ Շուկայի վերահսկողության, պահանջների ու այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի հետ:
 -Պարոն Խալիկյան, ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու տեսչական մարմինը կոսմետիկայի և օծանելիքի շուկայում:

-Ընդհանուր կա 32 տեխնիկական կանոնակարգ, որից 12-ը գործում է Մաքսային միության ամբողջ տարածքում, որից մեկն էլ կոսմետիկ միջոցներին վերաբերող կանոնակարգն է:Նախկինում Հայաստանում նման կանոնակարգ չի գործել և սա նոր կանոնակարգ է: Տեսչական մարմնի կողմից մշակվել են ստուգաթերթեր:

-Ի՞նչ ստուգաթերթեր են դրանք, և ի՞նչ տիպի ստուգումներ են արվելու: Մանավանդ Երևանում յուրաքանչյուր քայլափոխի կոսմետիկ միջոցների վաճառք է իրականացվում և շուկան չի վերահսկվել:Ի՞նչ բնույթի ստուգումներ են:

-Նախկինում շուկան չէր վերահսկվում, հիմա կա տեսչական մարմին, իսկ քանի որ վարչապետի հանձնարարականը կա, տեսչական մարմինը ստուգումներ կանի ոչ թե պատժելու կամ տուգանելու համար, այլ կիրազեկի, կծանոթացնի առաջարկվող փոփոխություններին: Ինը հանրային իրազեկում է արվել ոլորտի ամենախոշոր ներմուծողների ու վաճառք իրականացնողների հետ: Մանրամասն բացատրվել է, թե ինչ պահանջներ ունի օրենքը:

-Ի՞նչ է ենթադրում պահանջը: Օրինակ, ի՞նչ է անելու կոսմետիկ միջոցներ ներկրողը:

-Ամենակարևոր խնդիրը, որ տեսչական մարմինն ուզում է լուծել, դա այն է, որ վաճառվող կոսմետիկան անվտանգ լինի: Կանոնակարգը բավական ծավալուն է, համաձայն որի՝ վաճառվող ապրանքը մակնշում պետք է ունենա, պետք է նշվի, թե որ տարիքային խմբի համար է, ում է հակացուցված և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել