Armenpress-ը գրում է.
 Հայաստանը մշտապես սկզբունքային դիրքորոշում է արտահայտել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ և գտնում է, որ այն լավագույն միջոցն է խուսափելու անտեղի զոհերից: «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլո խոսնակ Տիգրան Բալայանը:
 «Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչը բազմիցս արտահայտել ենք: Մենք ևս կարծում ենք, որ այն լավագույն միջոցն է` խուսափելու միջադեպերի հետևանքով անտեղի զոհերից»,- ասել է Տիգրան Բալայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել