Tert.am-ը գրում է.
Քաղաքական անհատ գործիչներն այսուհետ նոր Սահմանադրության համաձայն կարող են օրենսդիր աշխատանքով զբաղվել միայն որևէ կուսակցության ցուցակում ընդգրկվելով: Որևէ գործիչ չի կարող առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին. պատգամավորական մանդատ ստանալու համար քաղաքական գործիչները ընտրություններին պիտի մասնակցեն քաղաքական ուժի հետ:
 Tert.am-ը անհատ, անկուսակցական գործիչներից փորձեց պարզել՝ մասնակցելո՞ւ են ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ:
 ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չի հստակեցրել մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ, ի՞նչ ձևաչափով կամ ո՞ր քաղաքական ուժի հետ:
 Իրավապաշտպան Վարդան Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Միաժամանակ, Խաչատրյանն ասաց, որ «մի շարք ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ վարում է, բայց դեռ չի հստակեցրել»:  
 ՀՀՇ-ից հեռացած, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, որ ընտրություններին մասնակցելու է որպես ընտրող: Նա նշեց, որ անձնական պատճառներով  վերջին 3 տարում շատ է բացակայել երկրից, ուստի, ըստ օրենքի, առաջադրվելու իրավունք, կարծես թե, չունի: Բացի այդ, Ռուբինյանը շեշտեց նաև, որ եթե ընտրություններին մասնակցելու իրավունք էլ ունենար, միևնույն է՝ չէր առաջադրվի նվազագույն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: «Էլ չասեմ, հավանաբար գիտեք, որ ոչ մի կուսակցության անդամ կամ ակտիվ համակիր չեմ և ցուցակների շուրջ ընթացող ներկայիս եռուզեռից շատ հեռու եմ»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել