«Ձմեռ» աղջիկ

Հատկանշական գծեր

  • Աչքեր – սև, մուգ շագանակագույն, կապույտ, կանաչակապտավուն

  • Մազեր – բոլոր մուգ երանգները՝ շագանակագույն, կաշտանային, սև

  • Մաշկ – շատ բաց մաշկ սառնոտ երանգով, ձիթապտղային երանգով

Եթե այս նկարագրությունը համապատասխանում է ձեր արտաքինին, ապա դուք չափազանց հաջողակ եք, քանի որ ձեզ սազում է շրթներկի գրեթե ցանկացած երանգ: Ձեզ սազում են վարդագույնի բոլոր երանգները, անգամ մանուշակագույնի ակնարկով: Կարող եք ընտրել ինչպես կարմիրի և գինեգույնի, այնպես էլ շագանակագույնի և նյուդ (nude) երանգներ:

«Գարուն» աղջիկ

Հատկանշական գծեր

  • Աչքեր – կանաչ, կապույտ, մոխրագույն

  • Մազեր – դեղնավուն բլոնդ, շեկ, բաց շագանակագույն, բաց կաշտանային

  • Մաշկ – բաց մաշկ դեղնավուն երանգով          

Այն աղջիկներին, ում համապատասխանում է վերոնշյալ նկարագրությունը, սազում են տաք նատուրալ երնագներ՝ շուրթերի բնական գույնից մի քիչ մուգ: Կարող եք նաև ընտրել վառ կարմրավուն և գազարագույնի երանգով կարմիր շրթներկ:

«Ամառ» աղջիկ

Հատկանշական գծեր

  • Աչքեր – կապույտ, մոխրագույն, կանաչամոխրագույն, բաց շագանակագույն

  • Մազեր – սառը կամ պեպելային բլոնդ, շագանակագույնի և շեկի միջանկյալ գույն

  • Մաշկ – բաց մաշկ վարդագույն երանգով

«Ամառային» աղջիկները հարկավոր է մոռանան տաք երանգների մասին: Ցերակային ժամերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ սառը վարդագույնին, իսկ երեկոյան ժամերին՝ ալ կարմիրի, գինեգույնի և սալորագույնի երանգներին:

«Աշուն» աղջիկ

Հատկանշական գծեր

  • Աչքեր – մոխրագույն, կանաչ, շագանակագույն

  • Մազեր – խարտյաշ, գազարագույն, կարմրավուն, կաշտանային

  • Մաշկ – բաց, երբեմն պեպենոտ մաշկ

Այս՝ ամենավառ գունատիպին պատկանող աղջիկները կարող են չվախենալ նույն վառ գույներից շրթներկի երանգ ընտրելիս: Վառ վարդագույնի, ֆուքսիայի, տաք կարմիրի երանգները հիանալի կերպով կսազեն «աշնանային» աղջիկներին: Ամենաշքեղը, սակայն, կլինի գինեգույնի շատ մուգ երանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել