Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ մի քանի օր առաջ հայկական զինուժը Թովուզի շրջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք է գցել և որ այսօր էլ օգտագործել է «Շմել» տիպի ռեակտիվ համակարգ:

Facebook-յան էջում պաշպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ դրանք հորինվածք անվանելով։

«Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը… Բայց, ամեն դեպքում, ժամանակից առաջ անցնելով արժե մեր հավանական հակառակորդին հիշեցնել հետևյալը. աշխարհում գոյություն ունեն էակներ, որոնք չունենալով մտածելու ունակություն, շատ հաճախ նախկինում կատարած սխալներից խուսափելու համար դիմում են սեփական բնազդի օգնությանը…»,-գրել է Սենոր  Հասրաթյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել