Image result for обама уходитՀունվարի 20-ին Սպիտակ տունը լքող Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը ներկա պահին կազմում է 58 տոկոս, ինչը ցածր է նշագծից, որը 1993 թվականին սահմանել էր Ջորջ Բուշ-ավագը։ Այս մասին են վկայում Gallup ինստիտուտի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է հունվարի 4-8-ը, 1032 չափահաս ամրիկացիների շրջանում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Օբաման ժողովրդականության պիկին եղել է իր նախագական առաջին ժամկետի ամենասկզբում (69%)։

Օբաման իր ժողովրդականությամբ նկատելիորեն զիջում է տիկնոջը՝ Միշելին, նա վայելում է ամերիկացիների 68 տոկոսի հարգանքը, նույնպիսի ցուցանիշ է գրանցվել նաև 2009 թվականի հունվարին։ Երկրի բնակիչները հարգալից և ջերմ են տրամադրված նաև հեռացող փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նկատմամբ, նրան աջակցություն է հայտել 61 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել