Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են իրավապահ գործունեության ոլորտում համագործակցության մասին՝ ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը։

Այդ մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ երկու երկրների միջև համապատասխան հուշագիրը ստորագրվելու է Կուբայում։

Դրան ներկա է գտնվել ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը։ Փրայսի խոսքերով՝ համաձայնագիրը հիմք կստեղծի թմրանյութերի, ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարում երկու երկրների միջև գործընկերությունը, իրավական ոլորտում համագործակցությունը։

Փրայսը հիշեցրել է, որ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ևս մեկ կարևոր քայլ է դարձել ոչ վաղ անցյալում ամերիկյան մի շարք պատժամիջոցների չեղարկումը։ ԱՄՆ-ն ու Կուբան հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին հայտարարել են 2014 թվականի վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել