Image result for александр лапшинԱլեքսանդր Լապշինի ձերբակալության և Ադրբեջանին արտահանձնման հարցում Բաքվի ու Մինսկի պայմանավորվածությամբ Ադրբեջանի ղեկավարությունը հեռահար նպատակներ է հետապնդում:
Եվրասիական տարածաշրջանում նպաստավոր նախադրյալներ են ձևավորվում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման համար, ինչը մտահոգում է առաջին հերթին Թուրքիային` չնայած վերջին շրջանում սիրիական ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև փոխհամաձայնությանը:
Բաքուն, ի նշան «մեծ եղբոր» հետ համերաշխության, Լապշինի հարցը կարողանում է հմտորեն օգտագործել ներքին հակասություններ զարգացնելու ինչպես ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, այնպես էլ ՀԱՊԿ միջպետական համագործակցության շրջանակներում:
Շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Մոսկվան հետևողականորեն զբաղվի իր քաղաքացի հանդիսացող Լապշինի ազատարձակման ուղղությամբ, այլապես սա կարող է նախադեպ դառնալ Բաքվի և այլ շահագրգիռ կողմերի համար Ռուսաստանի դեմ առավել կառուցողական աշխատելու գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել