Tert.am-ը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը քննարկվելու է 2017թ.-ի ապրիլին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ նշելով, որ Երևանում անցկացված գագաթաժողովից հետո իրենք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հարցի վերաբերյալ բացատրություն տվել են:
 Խոսքն այն հաղորդագրության մասին է, որտեղ ասված է, թե գագաթաժողովին ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը:
 ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը անդամ-երկրներին է փոխանցվում ռոտացիոն կարգով: 2015թ.-ի սեպտեմբերին անդամ 6 պետությունների ղեկավարները, ընդունելով այս որոշումը, հայտարարել են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն բոլոր երկրների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով:
 Հերթը, ըստ հայաստանցի քաղաքական ու փորձագիտական շրջանակների, Հայաստանինն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվեց դեկտեմբերի 31-ին, պետք է փոխարիներ Հայաստանը, բայց ժամանակավորապես նշանակվեց Բորդյուժայի տեղակալը, ով նույնպես ազգությամբ ռուս է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել