Armlur.am-ը գրում է.
 2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը ստացել է մարմնի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներ: Նշենք, որ հաշմանդամության կարգ չունի, քանի որ վերջինիս զինվորական գրքույկում ծառայության համար պիտանի են ճանաչել: Էդիկ Մարտիրոսյանը  ArmLur.am-ի հետ զրույցում  պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում, վիրավորվել ականանետից՝ Թալիշում, ապրիլի 4-ին ժամը՝ 16:30-ին: Վնասվել են  ոտքերս, թևերս, դեմքիս մասում 4-5 բեկորային վնասվածքներ եմ ստացել: Վիրավորվելուց հետո մենակ հազիվ հասա բուժկետ: Տղերքն ասեցին քեզ կիջացնենք, չթողեցի, ասեցի, կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավա ես մենակ իջնեմ, եթե խփեն էլ մենակ կլնեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել