Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Նոր տարվա գիշերը իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված է եղել հետախուզական կազմակերպություն: Այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
 ««Ռեյնա»-ի հարձակումը վերին աստիճանի ծրագրավորված գործողություն էր, որին ներգրավված է եղել նաև հետախուզական կազմակերպություն»,- ասել է Քուրթուլմուշը` նշելով, որ հետաքննությունը կպարզի հարձակման մանրամասները:
 2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Երկրում տասնյակ մարդիկ են ձերբակալվել ահաբեկչության գործով։ Ոստիկանությունում հայտարարել են, որ պարզել են ահաբեկչի ինքնությունը, որը ներկայում գտնվում է ազատության մեջ, սակայն չեն հրապարակել նրա անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել