Եթե դուք մտածում եք, որ ձմեռն արդեն եկել է ձեր քաղաք կամ գյուղ, ուրեմն՝ Ռուսաստանի Օյմակոն գյուղում արված այս լուսանկարը կարող է փոխել ձեր կարծիքը։ Այս գյուղը մոլորակի ամենացուրտ բնակելի վայրն է։ 1924 թվականին այստեղ գրանցվել է -71.2C ջերմաստիճան, իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը -50-ն է։ Նոր զելանդացի լուսանկարիչ Amos Chapple-ը այցելել է Օյմակոն գյուղ ու արել տպավորիչ լուսանկարներ։ Լուսանկարիչը պատմել է, որ երբ դուրս է եկել փողոց՝ նկարներ անելու, թուքը բերանում չի սառել, այլ կարծես ասեղների է վերածվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել