Կադիրովն ասել է՝ որն է եղել օրերս ոչնչացված հանցախմբի գլխավոր նպատակըSlaq.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ռոսիա- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ հունվարի 11-ին չեզոքացված հանցախմբի գլխավոր խնդիրը եղել է տանկային ստորաբաժանման գրավումը և հարձակումը Խանկալա գյուղի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ ձերբակալվածն ասել է, որ նրանց խնդիրն է եղել հոգևորականության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների, վարչակազմի աշխատակիցների, պետական ծառայողների, ՆԳՆ-ի աշխատակիցների սպանությունը: Նրանց առջև խնդիր է դրված եղել հետագայում գրավել տանկային ստորաբաժանումը, կրակ բացել Խանկալայի ուղղությամբ և հետո հասնել Խանկալա»,- ասել է Կադիրովը՝ հավելելով, որ «նրանք հավատում էին իրենց պատրանքներին»:


Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ ձերբակալված երիտասարդների մեծ մասն ապահովված ընտանիքներից են եղել:


Ինչպես նշել է Կադիրովը, ահաբեկիչների գաղափարախոսներն անդամագրության համար ընտրում էին երիտասարդների, որոնց հայրերը կամ եղբայրներն ինչ-որ կերպ ներգրավված են եղել ահաբեկչական խմբավորումներում:


Հունվարի 11-ին Չեչնիայում հատուկ գործողություն է իրականացվել: Սպանվել է չորս գրոհային, մեկ հոգի ձերբակալվել է, ևս մեկին հաջողվել է փախուստի դիմել: Գործողության ընթացքում զոհվել է նաև իրավապահ մարմինների երկու աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել