Картинки по запросу սարգիս գրիգորյանՀունվարի 10-ից Չեչնիայի Ցոցի-Յուրթ բնակավայրում սկսված ձերբակալություններն ու հակաահաբեկչական գործողությունները վերածվեցին զինված բախումների, որոնց ընթացքում սպանվեցին ինչպես զինյալներ, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իսլամական ծայրահեղականների որոնումները դեռևս շարունակվում են Չեչնիայի տարբեր հատվածներում:

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ցոցի-Յուրթում հրավիրված ժողովի ընթացքում ակնհայտ ճնշումներ գործադրվում բնակավայրի մեծամեծերի ու բնակչության վրա, և հայտարարվում է, որ իսլամականների հարազատներին պետք է վտարել:

Անկեղծ լինեմ, իսլամական արմատականության դեմ պայքարի լավագույն տարբերակը չի ընտրել Կադիրովը: Չեչնիայի իշխանությունների որդեգրած մարտավարությունն էլ ավելի է սրելու իրավիճակը, իսկ եթե հաշվի առնենք նաև այն խոսակցությունները, որ Դաղստանի ղեկավար կարող է նշանակվել Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի նախկին ՆԳ նախարար՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Չենչիկը, ապա Մոսկվան այս հատվածում ևս ուժային լուծումների կողմնակից է:

Հասարակական դժգոհություն, անշուշտ, առկա է Ռուսաստանի հարավային շրջաններում, սակայն այն լուծելու համար սխալ մեխանիզմներ են գործի դրվում, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենալու հետագայում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել