Картинки по запросу ռոբերտ մելքոնյանՀավանաբար բոլորդ դասագրքերից, ուսումնական, հանրամատչելի ֆիլմերից հիշում եք գարնան սկզբին կենդանական աշխարհի զուգավորումները, «ամուսնական» պարերն ու սիրախաղերը։ Նույնիսկ տարօրինակ ու ծիծաղելի իրավիճակներով։
Հիմա մեր քաղաքական դաշտն է. ներկա նախագարնանային նախընտրական իրավիճակը։ Այդ ամենին գումարած արյան փոփոխության շրջանն ու ինքնապահպանման, գոյատևման բնազդը…
Ցավն այն է, որ մեր քաղաքական դաշտն էլ ախր հիմնականում իրական քաղաքականության հետ աղերս չունի կամ քաղաքականության նախնադարյան ստադիայում է, երբ անպայման առաջնորդներ, ֆեոդալներ, հեղինակություններ, հարց լուծողներ, որսի՝ ընտրողների իհարկե, վարպետներ են պետք:
Զուգավորման, խաչասերման, քաղաքական սիրամարգերի պորտապարերի, զուռնատրնգիների, ժամանակակից և ավանդական պարերի քաղաքական բեղմնավորման, տրվելու և նվիրվելու այս շրջանում բոլորն անհամբեր ինչ-որ «մեսիայի» են սպասում, խմբվում են փողատերերի շուրջը և սպասում հարմար թռիչքով անողնաշարավոր տզրուկների նման կպնեն այս կամ այն քաղաքական գործիչների կամ քաղաքական, բայց նաև քաղաքականության հետ կապ չունեցող անձանց հետույքներին:
Իսկ դուք ջունգլիներ, կենդանական աշխարհ, բնազդներ… Այնտեղ գոնե ամեն ինչ պարզ է: Երբ նայում ես հաղորդումները, արդեն գիտես, թե որ կենդանին երբ է մյուսին ուտելու, որտեղ, ինչ պահի, ինչ հերթականությամբ…
Իսկ մարդկանց մոտ բարդ է։ Շա՜տ, անչափ բարդ։ Դե արի իմացիր ինչը՝ ում, ով՝ ում կամ ով՝ ինչպես։ Բարդ է, շատ բարդ, երբ հատկապես այդ կուսակցություններ կոչվածներից շատերը չունեն գաղափարախոսություն, ծրագրերն ու կանոնադրությունները միմյանցից և չգիտես որտեղից «թխված» են կամ գրված էկլեկտիկ սկզբունքով։ Եվ միաժամանակ նաև շատ պարզ, շատ դեպքերում պարզունակ ու կանխատեսելի, շատ նախնադարյան, ֆեոդալական…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել