Facebook-ը Բունդեսթագի  ընտրություններից առաջ նորամուծություն կկատարիSlaq.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը պատրաստում է միջոցառումներ՝ Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններից առաջ կեղծ նորությունների տարածման դեմ պայքարի համար, որոնք կանցկացվեն աշնանը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Սոցցանցը հայտարարել է Correctiv մեդիա-ընկերության հետ համագործակցության մասին, որը կզբաղվի Գերմանիայում Facebook-ով տարածվող նորություններում փաստերի ստուգմամբ։ Ամերիկյան կորպորացիան մտադիր է հետագայում այդ աշխատանքին կցել այլ լրագրողական կազմակերպությունների։

Բացի այդ, ծրագրվում է Գերմանիայում օգտատերերի համար հեշտացնել կեղծ նորությունների դեմ բողոք ներկայացնելու ընթացակարգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել