Ծերանոցներում ապրող հարյուրավոր տարեց մարդիկ ամեն օր սպասում են միայն մեկ բանի՝ զանգ, նամակ, հաղորդագրություն կամ ինչ-որ լուր իրենց հարազատներից:

Ցավոք, նրանց մաքուր սիրտը հաճախ ստիպված է լինում մեծ հիասթափություն ապրել:

Այն օրը, երբ սենյակներից մեկում մահացել էր այս տղամարդը, բուժքույրերը նրա իրերի մեջ գտան մի բան, ինչն արցունքներ էր առաջացնում:

Պահարանի դարակներից մեկում մի թուղթ էր դրված՝ հետևյալ բառերով.

«Ի՞նչ ես դու տեսնում, բուժքույր: Ի՞նչ ես տեսնում:

Ինչի՞ մասին ես դու մտածում, երբ ինձ վրա ես նայում:

Քմահաճ ծերուկ, հիմարիկ…

Անհասկանալի ապրելակերպ ունեցո՞ղ, բացակայող աչքերո՞վ:

Ուտելիքը փոխանցելով՝ դու բղավում ես․ «Դե՛, փորձի՛ր»։

Քեզ թվում է, թե նա չի նկատում, թե դու ինչ ես անում:

Անընդհատ կորցնում է գուլպաներն ու կոշիկնե՞րը:

Ոչ մի բան չպնդելով՝

Թողնում է քեզ անել այն, ինչ ուզո՞ւմ ես:

Օրը ոչ մի բանով չե՞ս լցնում՝ բացի լողացնելուց և կերակրելուց:

Դա՞ ես մտածում: Դա՞ ես տեսնում:

Բացի՛ր աչքերդ, բուժքույր: Դու ինձ չես տեսնում:

Ես կասեմ քեզ, թե ով եմ ես, նույնիսկ այստեղ լուռ նստած,

Ենթարկվելով ձեզ, սնվելով՝ ըստ ձեր ցանկության:

Այսպես՝ ես 10 տարեկան տղա եմ, ապրում եմ հորս և մորս հետ,

Եղբայրներիս և քույրերիս: Մենք բոլորս սիրում ենք միմյանց:

Երիտասարդ մի տղա 16 տարեկան՝ ոտքերի վրա թռչող թևերով,

Ով երազում է հանդիպել իր ողջ կյանքի սիրուն:

Փեսացու, ով շուտով 20 տարեկան կդառնա, և ում սիրտը թրթռում է,

Երբ հիշում է երդումները, որ խոստացել է կատարել:

Իսկ հիմա ես 25 տարեկան եմ, ես երեխա ունեմ:

Իմ երեխան, ով իմ պաշտպանության կարիքն ունի:

Ահա ես 30 տարեկան եմ, իմ երեխան արագ է մեծանում,

Մենք կապված ենք միմյանց հետ անխախտելի կապերով:

Իսկ 40 տարեկանում իմ տղաներն արդեն մեծացել էին և գնացին տանից:

Բայց իմ կինը կողքիս է, և նա չի թողնում, որ ես վշտանամ:

Եվ 50 տարեկանում փոքրիկները նորից խաղում են մեր ոտքերի մոտ,

Նորից մենք երեխաների հետ ենք, իմ սիրելին և ես:

Խավարը պատել է ինձ. իմ կինը մահացել է:

Ես նայում եմ ապագային և սարսափում եմ:

Հիմա ես ապրում եմ հանուն երեխաներիս և իրենց երեխաների:

Եվ ես մտածում եմ տարիների մասին… սիրո մասին, որ ես ունեի:

Հիմա ես ծերուկ եմ… և կյանքը դաժան բան է:

Ծաղրում է, այն ստիպում է, որ ծերությունը ծիծաղելի թվա:

Մարմինը «հնանում է» և «քանդվում», ուժերը լքում են:

Այնտեղ, որ մի օր սիրտ էր, այժմ քար է:

Բայց այդ «քանդված» կաղապարի ներսում դեռ երիտասարդ տղա է ապրում,

Նորից ու նորից իմ սիրտը իմպուլսներ է արձակում, հարվածում է:

Ես հիշում եմ բոլոր ուրախությունները, ես հիշում եմ բոլոր ցավերը:

Ես սիրում եմ և ապրում եմ: Այս կյանքում այնպես, ինչպես առաջ:

Ես մտածում եմ տարիների մասին, որոնք այնքան քիչ էին: Դրանք շատ արագ անցան:

Եվ ես համաձայնում եմ այն փաստի հետ՝ հասկանալով, որ ոչինչ չի կարող հավերժ լինել:

Բացե՛ք ձեր աչքերը, մարդի՛կ: Բացե՛ք և նայե՛ք:

Ես քմահաճ ծերուկ չեմ: Նայե՛ք ուշադիր, կտեսնեք ԻՆՁ»:

Հաջորդ անգամ փողոցում տեսնելով տարեց մարդու՝ հիշեք այս խոսքերը: Երբեք մի մոռացեք, որ վաղ թե ուշ դուք նույնպես նրա նման եք դառնալու:

Հարգանք, օգնություն և սեր. սա ամենաճիշտ վերաբերմունքն է ծերերի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել