Картинки по запросу մոսկվայի օդանավակայանTert.am-ը գրում է.

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեսքով տեղումների պատճառով չեղարկվել է 35 չվերթ, հաղորդում է Interfax-ը:

Яндекс.Расписание սերվիսի տվյալների համաձայն` ռուսական մայրաքաղաքի օդանավակայաններում հետաձգվել է 34 չվերթ, ևս 35-ը չեղարկվել է:

Աղբյուրի հաղորդմամբ` առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Շերեմետյեվո օդանավակայանում, որտեղ հետաձգվել է 27 և չեղարկվել 30 չվերթ: Դոմոդեդովո օդանավակայանում չեղարկվել է 5 և հետաձգվել 7 չվերթ:

Նշվում է, որ Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում չվերթների չեղարկումներ և հետաձգումներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել