Tert.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Միմյանց կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում սա թիմերի միջև անցկացվող երկրորդ հանդիպումն է: «Էնֆիլդում» կայացած խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել: 

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն Յուրգեն Կլոպի դեմ անցկացրած 6 խաղերում հաղթել է միայն մեկ անգամ: Արդյունքում՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 3 պարտություն:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է վերջին 6 հանդիպումներում: Հաշվի առնելով նաև գավաթային մրցաշարերը, «կարմիր սատանաները» հաղթել են 9 խաղ անընդմեջ: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա գերմանացի մասնագետի գլխավորած թիմը 2016 թվականն ավարտել է հաղթանակով, սակայն 2017 թվականը սկսել է վատ արդյունքներով (2 ոչ-ոքի, 1 պարտություն):

«Manchester Evening News-ի» և «Daily Mail»-ի համաձայն` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա առաջին րոպեից: Հայ ֆուտբոլիստը շարունակում է աչքի ընկնել փայլուն գործողություններով և կարող է «կարմիր սատանաների» «շարժիչը» լինել նաև այս խաղում:

Շաչունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել