Tert.am-ը գրում է.
 Որպեսզի Հայաստանում մսի վաճառքն ավելի անվտանգ դառնա, կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել, անասուններին մորթելու իրավունք տալ միայն սպանդանոցում: Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ մորթը պետք է ցիվիլ ճանապարհով անցկացվի՝ մասնագիտական կառույցներում, խիստ վերահսկողությամբ, անասնաբույժի մասնակցությամբ:
 Միաժամանակ, Բերբերյանն ասաց, որ արդյունքում կարող են առաջանալ խնդիրներ մասնավոր ընկերությունների համար, որոնք ստիպված կլինեն կամ համապատասխան սպանդանոցներ կառուցել, կամ էլ դիմել նման կառույցների, որոնք հնարավոր է բավական հեռու լինեն իրենց բնակավայրից՝ հավելյալ տրանսպորտային ծախսեր առաջացնելով նրանց համար: Իսկ սպանդանոցներ, ըստ Հրաչ Բերբերյանի, ոչ բոլոր մարզերում են առկա:
 «Գյուղացու համար արհեստական քաշքշուկներ պետք է չլինեն: Եթե գնացինք այն ճանապարհով, որ մի քանի մորթ անող կազմակերպություններ մոնոպոլ վիճակ ստանան, սա կհանգեցնի գերշահույթի, գնի թանկացման՝ ի վնաս քաղաքաբնակ սպառողի: Դրա համար շատ զգույշ պետք է լինել: Բարեփոխումներ պետք է անել, հետո միայն օրենք ընդունել: Տեղերում ֆերմերային կառույցներ է պետք ստեղծել, որ նրանք որոշեն՝ մորթը իրե՞նց գյուղում են ուզում իրականացնել, թե օրինակ հարևան գյուղում, որտեղ ավելի լավ սպանդանոց կա»,- մանրամասնեց Հ. Բերբերյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել