Tert.am-ը գրում է.
«Հալալ» սննդամթերքի համապատասխանության գնահատման գրասենյակը մտադիր է Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնել: Tert.am-ի հետ զրույցում պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը դրական գնահատեց նման նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ի կողքին ունենք այնպիսի կարևոր հարևան երկիր, ինչպիսին Իրան Իսլամական  Հանրապետությունն է:
 Իսկ մինչ այդ նա նախ բացատրեց, որ «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատասխանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ  արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք: 
«Երբ որ մենք մեր կողքին ունենք շատ կարևոր հարևան՝ Իրան իսլամական  Հանրապետությունը, բավական դրական եմ գնահատում այդ նախաձեռնությունը, հատկապես հաշվի առնելով շատ կարևոր հանգամանք,  երբ որ հայկական գառը բավական  բարձր պահանաջարկ ունի կոնկրետ Իրանում և գիտենք,  որ գառի արտահանման շուկան և այդ ոլորտի զարգացումը  պայմանավորված է իրանական շուկայով»,-ասաց նա:
 Ըստ Պիպոյանի, Հայաստանի նման փոքր երկիրը, անպայման, պետք է հաշվի առնի տնտեսական առումով առանձնահատկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել