Վերջերս Գերմանիայի հանրությանը աղմկոտ հանցագործություն է ցնցել:

Ոստիկանությունը ձերբակալել է երկու երեխաների սպանողի՝ Սիլվիո Ս.-ին:

32-ամյա տղամարդը նախ խոստովանել է 4-ամյա Մոհամեդի սպանությունը, հետո՝ 6-ամյա Էլիասի, ում մարմինը թաղել էր Լուկենվալդի իր տան բակում:

Դատական փորձաքննությունը Սիլվիո Ս.-ին ճանաչել է հոգեպես առողջ:

Այսինքն՝ նա գիտակցաբար է սպանել երեխաներին:

Հանցագործության դրդապատճառները դեռ ճշտվում են, բայց գլխավոր վարկածը սեքսուալ բռնությունն է և դրա վկայությունները թաքցնելու ցանկությունը:

Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Սիլվիոյի վերջին զոհը՝ 4-ամյա Մոհամեդը, Բոսնիայում էր ծնվել:

Վերջերս ծնողների հետ տեղափոխվել էր Բեռլին:

Հոկտեմբերի 1-ին տղան անհետացել էր…

Անհետացումից միայն մեկ ամիս անց ոստիկանությունը կարողացել է դուրս գալ Սիլվիո Ս.-ի հետքի վրա և հայտնաբերել տղայի մարմինը:

Նախնական տեղեկությամբ՝ հանցագործը երեխային առևանգել է և սեքսուալ բռնության ենթարկել:

Հետո խեղդամահ է արել գոտիով…

Հարցաքննության ժամանակ Սիլվիո Ս.-ն խոստովանել է նաև 6-ամյա Էլիասի սպանությունը, որը Պոտսդամից էր:

Նա անհետացել էր հուլիսին: Մարդասպանը ցույց է տվել տեղը, որտեղ թաղել էր տղայի մարմինը:

Հիմա հետաքննություն աշխատում է պարզել՝ արդյոք Սիլվիո Ս.-ն այլ հանցագործությունների ևս մասնակից է:

Հետաքննության ընթացքում հանցագործը փակվել էր Բեռլինի հետաքննչական մեկուսարանում:

Չնայած այդ հաստատությունում նախազգուշական խիստ միջոցներին՝ բառացիորեն հաջորդ օրը Սիլվիո Ս.-ն ենթարկվել է իր բանտակցի հարձակմանն ու դաժան ծեծին:

Այդպիսով՝ հարձակվածը ցանկացել է վրեժ լուծել սպանված երեխաների համար:

Մեկուսարանի անվտանգության աշխատակիցները միջամտել են տեղի ունեցածին, ուստի Սիլվիո Ս.-ն միայն վնասվածքներ է ստացել:

Հիմա նրան տեղափոխել են խիստ հսկողությամբ միանձնյա խուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել