Tert.am-ը գրում է.
 Շենգավիթ համայնքում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնը արդեն մի քանի ամիս չի գործում, քանի որ 50/50 տոկոսով համասեփականատերերը՝ գրող Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը և ԲԿ-ի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը, համաձայնության չեն գալիս: Արդյունքում համայնքը հիվանդանոց չունի, իսկ հիվանդանոցի 175 հոգանոց բուժանձնակազմը գործազուրկ է դարձել: Նշենք, որ «Երևան» ԲԿ-ն ստեղծվել է 2007 թ.-ին նախկին 6-րդ հիվանդանոցի հենքի վրա:
 Գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ կենտրոնի համասեփականատեր Զորի Բալայանն ու Հայկ Բալայանը ուզում էր իրենից խլել կենտրոնը, սակայն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ ուժի դիրքերից արդյունքի չեն կարող հասնել և հարկավոր է ավելի «տրամաբանական բանակցություններ վարել» և աշխատել՝ հավելելով, որ ինքը դրան պատրաստ է, բայց կարծում է՝ Բալայանները դեռևս պատրաստ չեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել