«Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում Է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում Է ստանալ վերջինիս «դաբրոն»։
 
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար Է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ։ Սարզսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի։ «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ։ Եթե ասեմ ցանկության չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել։ Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,– հավելեց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել