Tert.am-ը գրում է.
 Գյումրեցի վարորդ Սերյոժա Թադևոսյանը, ով ոտքեր չունենալով տաքսի է վարում,Tert.am –ի հետ զրույցում ներկայացնում է իր մոտեցումները կյանքի ու մարդկանց, կուսակցությունների և աշխատելու վերաբերյալ:

-Պարո՛ն Թադևոսյան,  հայտնի է, որ Գյումրու սոցիալական ծառայությունը Ձեզ հատկացված աղքատության նպաստը սեպտեմբերից կտրել էր, Ձեզ գտել էին, գնացել էիք, փաստագրվել:   Փոխհատուցում, ըստ Ձեզ, պետ՞ք է լինի:

-Չէ, ես էդպես ակնկալիք չունեմ: Պռոստո, որ տան… կուտան, կուտան, չեն տա, էլի հալալ էղնի իրենց:

- Պարո՛ն  Սերյոժա,  ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ մարդիկ ձեռք էլ ունեն, ոտք էլ, ձեռք են մեկնում, գումար հավաքում:

-Վայ, էտիկ սխալ բան է;  Իմ ձեռքիս մատներս էլ է կտրած ոտքերից բացի, ինֆարկտ էլ եմ տարել, ոտքերս էլ կտրված, բայց ես սխալ կհամարեմ: Մարդն ինքն իրենով պետք է պայքարի, ես դա ճիշտ կհամարեմ, ու մենակ ես չէ, բոլորն էլ ինձ խրախուսում են: Ես էլ ասում եմ` ես չեմ կըրնա ձեռքս մեկնել փող ուզել ուրիշից: Ես իմ ճակատագրի դեմ կպայքարեմ: Ես ոչ ուրիշին վնաս կտամ, ոչ ուրիշին հաց կկտրեմ, ոչ էլ կյանքում ձեռս կտնկեմ, կամ էթամ ժամի դուռը նստեմ, փող մուրամ: Ամոթ չէ՞:

- Գյումրիում հայտնի եք որպես «գարմոնիստ Սերոժ», մի քիչ կպատմե՞ք:

-Ուղղակի հարսանիքների եմ նվագել, շատ «կլենտներ» եմ ունեցել, Գյումրուց մինչև Վլադիկավկազ` Գրոզնի: Էն ժամանակ Գրոզնի էր: Սոչի, Հայաստանից դուրս անընդհատ հրավիրել են, ես գնացել եմ, լավ է եղել, կյանքս լավ է եղել, էս հիվանդությունը ընձի գցեց անդունդը: Լրիվ զրոյից էլ ցածր եղա, մինուս: Հմի ես իմ ճակատագրիս դեմ կպայքարեմ, կուզեմ իմ թասիբս, նամուսս պահպանեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել